Նոյեմբերի 12-ին «Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային
կենտրոն» հիմնադրամում տեղի ունեցավ առկա սեմինար՝
«Նախադպրոցական ուսումանական հաստատության մեթոդիստը, նրա
պաշտոնային պարտականությունները» (սկսնակ մեթոդիստների համար)
թեմայով:
Սեմինարին մասնակցում էին դաստիարակներ, մեթոդիստներ եւ տնօրեններ
Երեւան քաղաքից եւ մարզերից:
Սեմինարը վարեցին ուսումնական բնագավառների մշակման եւ զարգացման
բաժնի մասնագետ Աննա Ամիրջանյանը եւ չափորոշիչների լրամշակման եւ
զարգացման բաժնի մասնագետներ Մարինե Մանուկյանը եւ Նունե
Ավետիսյանը:
Ներկայացվեց մեթոդիստի պաշտոնային պարտականությունները եւ նաեւ
անդրադարձ կատարվեց նախադպրոցական կրթության պետական կրթական
չափորոշչին:
Շնորհակալություն հետաքրքիր և հագեցած սեմինարի համար
ОтветитьУдалить