Նոյեմբերի 12-ին «Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամում տեղի ունեցավ առկա սեմինար՝ «Նախադպրոցական ուսումանական հաստատության մեթոդիստը, նրա պաշտոնային պարտականությունները» (սկսնակ մեթոդիստների համար) թեմայով: Սեմինարին մասնակցում էին դաստիարակներ, մեթոդիստներ եւ տնօրեններ Երեւան քաղաքից եւ մարզերից: Սեմինարը վարեցին ուսումնական բնագավառների մշակման եւ զարգացման բաժնի մասնագետ Աննա Ամիրջանյանը եւ չափորոշիչների լրամշակման եւ զարգացման բաժնի մասնագետներ Մարինե Մանուկյանը եւ Նունե Ավետիսյանը: Ներկայացվեց մեթոդիստի պաշտոնային պարտականությունները եւ նաեւ անդրադարձ կատարվեց նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչին:

Комментарии

  1. Շնորհակալություն հետաքրքիր և հագեցած սեմինարի համար

    ОтветитьУдалить

Отправить комментарий