ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ ՆՈՐԱԲԱՑ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Սույն թվականի մարտի 16-ից ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից մեկնարկել է նորաբաց նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստումը: Վերապատրաստմանը մասնակցում են նաև լիցենզավորված, նախադպրոցական կրթական համալիր ծրագրերով աշխատող ոչ պետական ՆՈՒՀ-երի մանկավարժական աշխատողներ:
Վերապատրաստման ընթացքում մասնակիցները ծանոթանում են՝
📒Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի բովանդակային և կառուցվածքային փոփոխություններին.
📗 Նախադպրոցական հիմնական ծրագրերի առանցքային շեշտադրումներին.
📒 Թեմատիկ ուսուցմանը՝ որպես կարողունակահեն կրթության ապահովման նախադրյալ.
📗Պարապմունքի պլանավորմանը ներկայացվող պահանջներին.
📕Տարատարիք խմբերում աշխատանքի կազմակերպման առանձնահատկություններին.
📒 ՆՈՒՀ-ում կիրառվող գնահատման համակարգի առանցքային շեշտադրումներին:
Վերապատրաստման դասընթացը վարում են ԿԶՆԱԿ հիմնադրամի աշխատակիցներ Անահիտ Վիրաբյանը, Աննա Ամիրջանյանը, Աստղիկ Բալայանը և Սաթենիկ Հայթյանը:
.png)
.png)
.png)
Комментарии
Отправить комментарий