Сообщения

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ ՆՈՐԱԲԱՑ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

  Սույն թվականի մարտի 16-ից ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից  մեկնարկել է նորաբաց նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստումը: Վերապատրաստմանը մասնակցում են նաև լիցենզավորված, նախադպրոցական կրթական համալիր ծրագրերով աշխատող ոչ պետական ՆՈՒՀ-երի մանկավարժական աշխատողներ:  Վերապատրաստման ընթացքում մասնակիցները ծանոթանում են՝  📒Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի բովանդակային  և կառուցվածքային փոփոխություններին.  📗 Նախադպրոցական հիմնական ծրագրերի առանցքային շեշտադրումներին.  📒 Թեմատիկ ուսուցմանը՝ որպես կարողունակահեն կրթության ապահովման նախադրյալ.  📗Պարապմունքի պլանավորմանը ներկայացվող պահանջներին.  📕Տարատարիք խմբերում աշխատանքի կազմակերպման առանձնահատկություններին.  📒 ՆՈՒՀ-ում կիրառվող գնահատման համակարգի առանցքային շեշտադրումներին:  Վերապատրաստման դասընթացը վարում են ԿԶՆԱԿ հիմնադրամի աշխատակիցներ Անահիտ Վիրաբյանը, Աննա Ամիրջանյանը, Աստղիկ Բալայանը և Սաթենիկ Հայթյանը:   ...

Տեսադասեր

«Ես կարևոր եմ» աշխատաժողով

Մշտադիտարկումներ Կոտայքի մարզում