Մշտադիտարկումներ Կոտայքի մարզում

 26.09.2023թ. ԿԶՆԱԿ հիմնադրամի Ուսումնական բնագավառների  մշակման  և զարգացման և Կրթական նորարարությունների բաժինների կողմից իրականացվեց մշտադիտարկում Չարենցավան քաղաքի  «Հրաշք» և «Ծիծեռնակ» մսուր-մանկապարտեզներում 

Դիտարկվել են կանոնակարգային տարբեր պահեր՝ ընդունելություն, խաղեր, զբոսանք, պարապմունքներ: 

Կատարվել է փաստաթղթային ուսումնասիրություն, կազմակերպվել է խորհրդատվություն մանկավարժական համակազմի համար: 

Այնուհետև «Հրաշք» մսուր-մանկապարտեզում կազմակերպվել է սեմինար Կոտայքի մարզի նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերը փորձարկող ՆՈՒՀ-երի մեթոդիստների համար: 

Սեմինարին մասնակցեցին ոչ միայն մեթոդիստները, այլև շատ ՆՈՒՀ-երի տնօրեններ և դաստիարակներ: Ներկա էին նաև Կոտայքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության գլխավոր մասնագետ Տաթևիկ Հախվերդյանը  և Հրազդանի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի առաջատար մասնագետ Սոնա Սիմոնյանը: 

 










Комментарии