Մշտադիտարկումներ նախադպրոցական ուսումնական հաստատություններում

 ԿԶՆԱԿ հիմնադրամը մեկնարկել է մշտադիտարկման աշխատանքները՝ 2023-2024 ուստարվա  ընթացքում նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերը փորձարկող ՆՈՒՀ-երում: 

  Մշտադիտարկման հիմնական նպատակն է՝ տեղում ծանոթանալ փորձարկման գործընթացին, վերհանել  դժվարությունները և տրամադրել մասնագիտական աջակցություն: 

    12.09.2023թ. ԿԶՆԱԿ հիմնադրամի աշխատակիցները մշտադիտարկում են իրականացրել Լոռու մարզի Սպիտակ քաղաքի թիվ 1 և 2 ՆՈՒՀ-երում,  14.09.2023թ. «Երևանի հ. 26 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում,  18.09.2023թ.-ին՝ «Երևանի հ.13 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում: 19.09.2023թ.-ին մշտադիտարկման աշխատանքները շարունակվել են Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Լիանա մսուր-մանկապարեզ» ՀՈԱԿ-ում: 

  ՆՈՒՀ-երում դիտարկվել են կանոնակարգային տարբեր պահեր՝ ընդունելություն, զբոսանք, պարապմունքներ և այլն: Տրամադրվել է անհատական խորհրդատվություն, իրականացվել է փաստաթղթային ուսումնասիրություն և վերջում կազմակերպվել է սեմինար մանկավարժական համակազմի համար: 

Շիրակի մարզում սեմինարին մասնակցել են նաև Գյումրի քաղաքի մյուս ՆՈՒՀ-երի  մեթոդիստները: Ներկա էին նաև Գյումրի համայնքապետարանի աշխատակազմի  կրթության բաժնի մասնագետները: 




Комментарии