Հանդիպում- քննարկում ՝ «Նախադպրոցական կրթական փորձարարական ծրագրեր» թեմայով


2023թ. հուլիսի 6-ին ԿԶՆԱԿ հիմնադրամում կայացավ «Նախադպրոցական կրթական փորձարարական ծրագրեր» հանդիպում- քննարկում: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍՆ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության Հանրակրթության և արտադպրոցական քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Անուշ Լալազարյանը, ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության Հանրակրթության և արտադպրոցական քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Թեհմինե Կարախանյանը, 2022-2023 ուստարվա ընթացքում նախադպրոցական կրթական ծրագրերը փորձարկած ՆՈՒՀ-երի ներկայացուցիչներ, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը, դասախոսներ, «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի դասախոսական կազմից ներկայացուցիչներ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը, աշխատակազմի ներկայացուցիչներ, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և ՀԿ-ների ներկայացուցիչներ: 

Իր ելույթում ԿԳՄՍՆ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը ներկայացրեց պետական ռազմավարական մոտեցումները՝ կարևորելով նախադպրոցական տարիքը և այս տարիքում երեխաների հետ իրականացվող ուսումնադաստիարակչական աշխատանքները: Փոխնախարարը խոսեց մենթորական ՆՈՒՀ-երի ինստիտուտի ներդրման կարևորության մասին, ներկայացրեց մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման գործընթացի մեկնարկը: 

ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի ժ/պ Արտաշես Թորոսյանը իր ելույթում ողջունեց մասնակիցներին և ներկայացրեց հանդիպում-քննարկման նպատակն ու անհրաժեշտությունը: Այնուհետև Ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժնի նախադպրոցական մասնագետ Աննա Ամիրջանյանը և Գնահատման մշակման և զարգացման բաժնի մասնագետ Անի Մելիքսեթյանը ներկայացրեցին 2022-2023 ուստարվա ընթացքում իրականացված փորձարկման գործընթացը, առաջացած դժվարությունները և ձեռքբերումները, արձագանքեցին փորձարկող ՆՈՒՀ-երից ստացված դիտարկումներին և առաջարկներին: 

Ելույթներով հանդես եկան նաև չափորոշչաստեղծ և ծրագրաստեղծ խմբի անդամները: Հանդիպման երկրորդ մասում կազմակերպվեց բուռն քննարկում, որի ընթացքում մասնակիցները վեր հանեցին ծրագրերի ուժեղ և թույլ կողմերը և հանդես եկան առաջարկներով:

Комментарии