Մշտադիտարկումներ՝ նախադպրոցական կրթական ծրագրերը փորձարկող ՆՈՒՀ-երում

ԿԶՆԱԿ հիմնադրամի Ուսումնական բնագավառների մշակման և զարգացման, Գնահատման մշակման և զարգացման բաժինների աշխատակիցներ Աննա Ամիրջանյանի և Անի Մելիքսեթյանի կողմից շարունակվում են մշտադիտարկումները նախադպրոցական կրթական ծրագրերը փորձարկող ՆՈՒՀ-երում: Այցելություններ են կատարվել Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի և Երևան քաղաքի մի շարք ՆՈՒՀ-եր: Տեղում ուսումնասիրվել է փորձարկման գործընթացը. դիտարկվել են կանոնակարգային տարբեր պահեր՝ առավոտյան ընդունելություն, զբոսանք, պարապմունքներ: Կազմակերպվել են սեմինարներ ՆՈՒՀ-երի մանկավարժական աշխատողների համար՝ «Ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպումը՝ նախադպրոցական պետական կրթական չափորոշչի և նախադպրոցական կրթական ծրագրերի պահանջներին համապատասխան» թեմայով:

Комментарии