Մշտադիտարկումներ՝ Երևանի ՆՈՒՀ-երում

24.01.2023թ.և 25.01.2023թ.ԿԶՆԱԿ հիմնադրամի Ուսումնական բնագավառների մշակման և զարգացման, Գնահատման մշակման և զարգացման, Վերապատրաստման ծրագրերի մշակման և վերապատրաստումների արդյունավետության գնահատման բաժինների աշխատակիցներ Աննա Ամիրջանյանի, Անի Մելիքսեթյանի և Գայանե Թադևոսյանի կողմից իրականացվեցին մշտադիտարկումներ նախադպրոցական կրթական ծրագրերը փորձարկող «Երևանի հ.32 մսուր-մանկապարտեզ» և «Երևանի հ.66 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ներում: Մշտադիտարկման նպատակն է` ծանոթանալ փորձարկման ընթացքին, վերհանել առաջին եռամսյակում առաջացած խնդիրները և դժվարությունները, տրամադրել աջակցություն դրանց հաղթահարման ուղղությամբ: Կազմակերպվեց սեմինար ՆՈՒՀ-երի մանկավարժական աշխատողների համար՝ «Ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպումը՝ նախադպրոցական պետական կրթական չափորոշչի և նախադպրոցական կրթական ծրագրերի պահանջներին համապատասխան» թեմայով:

Комментарии