Աշխատաժողով -2022թ.

2022թ-ի դեկտեմբերի 8-ին և 9-ին ԿԶՆԱԿ հիմնադրամում տեղի ունեցավ տարեվերջյան աշխատաժողով, որի ընթացքում Ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժնի նախադպրոցական մասնագետ Աննա Ամիրջանյանի կողմից ներկայացվեց նախադպրոցական կրթության ոլորտում տարված աշխատանքները: Աշխատաժողովին ներկա էր ՀՀ ԿԳՄՍՆ Հանրակրթության և արտադպրոցական քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Թեհմինե Կարախանյանը և Նախադպրոցական կրթական ծրագրերը փորձարկող 60 նախադպրոցական ուսումնական հաստատություններից ընտրված մենթորներ: Ելույթ ունեցավ նաև Չարենցավան համանյքի «Հրաշք» մսուր-մանկապարտեզի տնօրեն Կարինե Խեդոյանը, որը ներկայայացրեց փորձարկման ընթացքը իրենց մարզում: Պանելային քննարկման ընթացքում մենթորները ներկայացրեց ծրագրերի փորձարկման ընթացքում առաջացած դժվարությունները, մատնանշեցին նախադպրոցական կրթական ծրագրերի բացասական և դրական կողմերը:

Комментарии