10.03.2022թ. «ԿԶՆԱԿ» հիմնադրամում կայացավ հանդիպում- քննարկում նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ: Քննարկմանը ներկա էին տնօրեններ Տավուշի, Վայոց Ձորի, Արարատի, Կոտայքի մարզերի և Երևան քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններից: Հանդիպմանը մասնակցում էին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության նախադպրոցական բաժնի աշխատակիցներ:
Քննարկման թեման էր «Նախադպրոցական ուսումնական հաստատության տարեկան
աշխատանքային պլանը»:
Քննարկման
սկզբում տնօրեններին ողջունեց «ԿԶՆԱԿ» հիմնադրամի կրթության բովանդակության
մշակման վարչության պետ Գագիկ Մելիքյանը:
Այնուհետև
ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժնի մասնագետ Աննա Ամիրջանյանը ներկայացրեց
նախադպրոցական ուսումնական հաստատության տարեկան
աշխատանքային պլանի նմուշօրինակ: Դրա շուրջ ծավալված քննարկման ընթացքում մասնակիցները մտքեր փոխանակեցին առանձին դրույթների
վերաբերյալ:
Հանդիպում- քննարկման երկրորդ մասում մասնակիցները խմբային աշխատանքի միջոցով կազմեցին
և ներկայացրին տնօրենի ամսական աշխատանքային պլան:
Քննարկվեցին մարզային առանձնահատկություներով,
ինչպես նաև, կազմակերպաիրավական տեսակով պայմանավորված որոշակի հարցեր:
Комментарии
Отправить комментарий