Նոյեմբերի 19-ին ԿԶՆԱԿ հիմնադրամում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Նախադպրոցական կրթական համալիր ծրագրեր մշակող փորձագետների հետ: Հանդիպումը վարում էին Չափորոշիչների լրամշակման և զարգացման բաժնի աշխատակիցներ Մարինե Մանուկյանը, Նունե Ավետիսյանը և Ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժնի մասնագետ Աննա Ամիրջանյանը: Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ ծրագրերի կառուցվածքային առանձնահատկություններին, ծրագրային արդեն մշակված առանձին բաղադրիչներում վերանայման անհրաժեշտություն ունեցող հատվածներին, ծրագրի վերանայման համար սահմանված վեջնաժամկետներին:

Комментарии