Նոյեմբերի 11-ին «Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամում տեղի ունեցավ առկա սեմինար՝ «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը» թեմայով: Սեմինարին մասնակցում էին դաստիարակներ, մեթոդիստներ եւ տնօրեններ Երեւան քաղաքից եւ մարզերից: Ենթախմբային աշխատանքի միջոցով վերհանվեցին մասնակիցների պատկերացումները չափորոշիչների մասին: Այնուհետեւ չափորոշիչների լրամշակման եւ զարգացման բաժնի մասնագետներ Նունե Ավետիսյանը, Մարինե Մանուկյանը եւ ուսումնական բնագավառների մշակման եւ զարգացման բաժնի մասնագետ Աննա Ամիրջանյանը ներկայացրեցին նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի կառուցվածքը, բովանդակությունը եւ վերջնարդյունքներն՝ ըստ զարգացման ոլորտների (ՀՀ կառավարության 13.05.2021թ. N 744-Ն որոշում): Սեմինարի ընթացքում ելույթով հանդես եկավ նաեւ Կրթական նորարությունների բաժնի պետ Լիլիթ Մկրտչյանը եւ ներկայացրեց նախադպրոցական կրթության ոլորտում նախատեսվող նորարարական աշխատանքերն ու ծրագրերը:

Комментарии